Սարատովում տղամարդը սպանել է 9-ամյա աղջնակին և ազատվել ապացույցներից. տեսանյութ

Սարատովում հայտնաբերել են 9-ամյա աղջնակի սպանողին: Ոստիկանությունը նրան դուրս էր բերել ավտոտնակից: Տեղում հավաքված քաղաքացիները փորձում էին բացել մեքենայի դուռը, որտեղ տեղափոխել էին հավանական մարդասպանին:

Звезда հեռուստաընկերությունն էլ մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հավանական մարդասպանը փորձում ազատվել սպանության ապացույցներից:

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը կանգ առնում աղբամանի կողքն ու ձեռքի փաթեթը նետում այնտեղ: Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ փաթեթում մահացած աղջնակի կոշիկներն էին:

Տեսանյութն՝ այստեղ: