ՔԿ-ն ստուգում է Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը հայտնի միջադեպին

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ օրերս դաժան ծեծի է ենթարկվել Շիրակի մարզի բնակիչ,  ՀՀ ՊՆ զորամասի սպա: Դեպքի առթիվ արդեն կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը։ Թեև Վայով Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը, բայց մամուլը գրում է, որ վերջինս նույնպես ներկա է եղել ծեծին։

Նշենք, որ սպան գտնվում է ծանր վիճակում։