Նորք-Մարաշում 25-ամյա աղջկա արնաշաղախ դի են հայտնաբերել

Ոստիկանության ծառայողներն ու հրշեջ-փրկարարները ժամեր առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկում 25-ամյա աղջկա դի են հայտնաբերել։

Sputnik Արմենիայի տվյալներով` ծածկոցով փաթաթված դիակն ամբողջությամբ արնաշաղախ վիճակում է եղել։ Աղջկան սպանել են դանակի բազմաթիվ հարվածներով։ Նրա դին տանը թաքցված է եղել։

Փողոցում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ տանը միայնակ բնակվում է 28-ամյա մի երիտասարդ։ Նա Չարենցավանից է, ընտանիքի անդամներն էլ ապրում են Չարենցավանում։

Ոստիկանները այսօր լուսադեմին բռնել են բերման ենթարկել կասկածյալին։ Մեր տեղեկություններով՝ սպանվածն ամուսնացած չէր և ապրում էր Նոր Նորքում։ Նա և երիտասարդը  վերջերս էին ծանոթացել ու մտերմություն էին անում։