Վրաստանում խոզի գրիպը 15 մարդու կյանք է խլել

Վրաստանում H1N1 վիրուսի պատճառով մահացել է արդեն 15 քաղաքացի, որից 5-ը՝ Բաթումիում։

Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հաղորդած տվյալներով՝ գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:

Վաղվանից էլ կառավարության որոշմամբ՝ «Տամիֆլյու» դեղը բժշկի ցուցումով անվճար կստանան մարդիկ։ Մինչ այժմ դեղն անվճար տալիս էին ռիսկային խմբում գտնվողներին, օրինակ՝ հղիներին, երեխաներին, թոշակառուներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։

Այժմ վերակենդանացման բաժանմունքներում կա 44 հիվանդ։