ԱԺ-ն ընդունեց՝ կենդանիների դեմ դաժանությունը կքրեականացվի

Ազգային ժողովն այսօր ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը։

Աժ պատգամավորներից 99-ը կողմ են նախագծին, 4-ը՝ դեմ, ձեռնպահ՝ չկա:

Նախածի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ նախագծի տակ չեն ընկնելու հայկական գամփռ տեսակի շների մարտերը, քանի որ այդ շնատեսակը պետք է կռվի, որպեսզի լինի մարտական վիճակում։