Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։