Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու, պաշտոնեական կեղծիքի կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենո, քր Արսեն Բաբայանը ձերբակալվել է իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը»,- գրել է պատգամավորը: