Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ինչպես «Ազատությանը» հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնում՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։