Արցախցի Միշան և Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը (տեսանյութ)

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակից արցախցի հայտնի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը ռեք աստղի հետ կատարել է վերջինիս «Արցախ» երգը: