«Անհեթեթ լուրեր են». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը: «Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը:

Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Դավիթ Տոնոյանն ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնից: