Հայ մարզիկը ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին, ով խոստացել էր Ռուսաստանից տանել «հայ մարզիկի գլուխը»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ռաֆայել Աբրահամյանը Սամարայում կայացած խառը մենամարտերի Gorilla Fighting Championship 18 մրցաշարում հաղթել է թուրք Բատուխան Ակդումանին:

Առաջին ռաունդում Աբրահամյանը խեղդող հնարք է կիրառել: Մրցավարը ազադարարել է դադարի մասին, սակայն Աբրահամյանը չի ենթարկվել, ինչի հետևանքով թուրք մրցակիցը կորցրել է գիտակցությունը: Մրցավարը ռինգ է կանչել բժիշկներին, որոնք էլ ուշքի են բերել Ակդումանին:

Հետաքրքրական է, որ մրցամարտի մեկնարկից առաջ թուրք մարզիկը խոստացել էր Ռուսաստանից տանել «հայ մարզիկի գլուխը»: Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է եղել: