Օսիպյանը հրաժարական կտա

AylLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Վալերի Օսիպյանը որոշել է հրաժարվել նաև այս պաշտոնից:

Հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը Թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ: Սեպտեմբերի 18-ին նախագահի հրամանագրով վերջինս ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական: