Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, պատասխանել է, որ նման բան չկա։

«Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,- նշել է Տոնոյանը:

Վերջինս հրաժարվել է մեկնաբանել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը՝ նկատելով, որ այն անհատական որոշում է։