Վալերիյ Օսիպյանը նույնպես ազատման դիմում է գրել

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես ազատման դիմում է գրել։ Հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն վաղը։

Ըստ տեղեկությունների՝ Օսիպյանը դիմումը գրել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Մամուլը հայտնում է, որ պատճառը եղել է Ամուլսարը ցուցարարներից բացելը։ Օսիպյանը ներկայացրել է, թե ինչ վտանգներ է կարող է իրենից ներկայացնել ճանապարհը բացելը, ինչն առաջացրել է Փաշինյանի զայրույթը։

Նշենք, որ պաշտոնական որևէ տեղեկություն այս մասին դեռևս չկա։ Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Ըստ ԶԼՄ-ների՝ հրաժարական է տալու նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։