Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» փրկել է քենիացի տղային

Քենիացի տղան, որին ցուցադրել են թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներկայացնող տեսանյութում, գտնվել է, այս մասին հայտնել է Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը։

Նշվում է, որ տղան հայտնաբերվել է և վերամիավորվել ընտանիքին։ Նրան հայտնաբերել են «Ռոմայի» կազմում Հայաստանի հավաքականի խաղացողի դեբյուտի օրը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի հետ պայամանագրի ստորագրման օրը «Ռոման» տեսահոլովակ էր հրապարակել՝ ողջունելով Մխիթարյանի նորամուտը: Տեսանյութում զուգահեռաբար ցուցադրվել է քենիացի տղայի լուսանկարը, որին մինչ այդ պահը վերջին անգամ տեսել էին 2019-ի օգոստոսին: