Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշինյանի դուստրը և որդին, որ գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, զբոսնում են Երևանում՝ թիկնազորի ուղեկցությամբ:

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»,- գրել է Կարապետյանը: