Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ

police car on her flashers blue. close-up.

Մոսկվայում մետրոյի կայարանում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ՝ վիրավորելով երկուսին, այս մասին հաղորդում է  «Московский комсомолец»։

Ոստիկանությունից արարքը որպես խուլիգանություն են որակել։

Տուժածներից մեկը ստացել է գլխի բաց վնասվածք, վնասվել է նաև աչքն ու հոնքը, մյուսի մոտ վնասվել է որովայնը, աջ նախաբազուկն ու ականջը։

Հարձակում իրականացրած անձը փախուստի է դիմել, ոստիկանությունը որոնում է վերջինիս։