Հարբած տղամարդը հարևանուհու լացող թոռնիկին դուրս է նետել պատուհանից

ՌԴ Տվերի շրջանում հարբած տղամարդը 4-րդ հարկից ցած է նետել հարևանուհու թոռանը՝ վերջինիս լացի պատճառով, այս մասին հաղորդում է  РИА «Новости» -ին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել օրերս։ Տղամարդը լացող երեխային բռնել է, տարել պատշգամբ և նրան ցաց նետել։

Ներկա պահին երեխան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է։ Քննություն է ընթանում։