Մահացել է Մարիամ Մերաբովայի ամուսինը` Արմեն Մերաբովը

Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` Արմեն Մերաբովը։ Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում նրա ընկերները և երկրպագուները ցավակցություններ են հայտնել։

«Չեմ հասկանում՝ ընդհանրապես ի՞նչ է տեղի ունենում։ Ես միայն վերջերս եմ տեսել համերգներից նոր տեսանյութեր։ Ի՜նչ ափսոս։ Տխուր է և ցավալի։ Շատ տաղանդավոր, իսկապես լավ ու բարի մարդ»,-գրել է պրոդյուսեր Վիկտոր Ռաձիլևսկին Facebook–ում։

Մահվան հանգամանքները պարզվում են: