ԱՄՆ-ում ծնվել է դերասանուհի Մերի Մակարյանի առաջնեկը

Մերի Մակարյանն, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, երեկ՝ օգոստոսի 14-ին առաջին անգամ մայրացել է։

Tert.am Lifeն հայտնել էր, որ դերասանուհին սիրելիին՝ Վարդանին դուստր է պարգևելու։ Ավելի վաղ Մերին նշել էր, որ մարդու կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է։

Այս թեմայով Մերի Մակարյանի մայրիկը՝ Ռուզաննա Ավոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «14.08.2019 Ծնվեց մեր հրաշքը։ Սուրբ կույսի հովանու ներքո։ Աստված ամուր պահի իմ հրեշտակին և իր անուշ մայրիկին»։

Մանրամասները՝ Tert.am-ում