«Call It Magic». կկայանա Սոնա Հակոբյանի նկարների ցուցահանդես-վաճառքը

Վաղը՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա երիտասարդ նկարչուհի Սոնա Հակոբյանի «Call It Magic» խորագրով ցուցահանդես-վաճառքը:

Սա Սոնայի առաջին մասշտաբային ցուցահանդես-վաճառքն է, որի ժամանակ վերջինս կներկայացնի իր 50 աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքը կկայանա լուսային ժամանակակից լուծումների և DJ-ի կողմից մատուցվող լավ երաժշտության ներքո: Սոնա Հակոբյանն այլ մանրամասներ չի ներկայացնում՝ վստահեցնելով, որ լավ տրամադրությունն ապահովված է լինելու:

Նկարչուհու հետ հանդիպումը կկայանա 420. Armenia shop-ում՝ ժամը 16:40-ից սկսած: