15 ամիս է, երկիրս շողուլից ընկել է. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

15 ամիս է, երկիրս շողուլից ընկել է։

Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից։

Սթափության եւ հանդարտության կոչ եմ անում։

Մեկդ կառավարական դաչայի ծառերի տակ Հրայր Թամրազյանի հետ զիլինա խաղացող ու սառը ձմերուկ վայելող Նիկոլ Փաշինյանին ասեք, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար։