Իրան [Ժիրայր Սեֆիլյանին] քաղաքացիություն չտալը ճիշտ էր, իրան նստացնելը ճիշտ էր, իրան աքսորելն էլ ճիշտ կլինի. Մարինե Մանուչարյան

Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպություն ղեկավար Մարինե Մանուչարյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը

«Իրան քաղաքացիություն չտալը ճիշտ էր, իրան նստացնելը ճիշտ էր, իրան աքսորելն էլ ճիշտ կլինի: Մենք 80ականների Լիբանան սարքելու հայրենիք չունենք: Ամաչում եմ, որ երբևէ էս մարդուն հարգել եմ, կամ համարել հերոս ու իրա ազատության համար պայքարել: Նա չգիտի ինչ է պետությունը, նա չգիտի ինչ է պետականությունը: Նա կլասիկ լիբանանի քաղաքացիական պատերազմների մեջ մեծացած, նույն մենթալիտետով Հայաստանին ու հայկական իրականությանը նայող անձ է, որի համար իր էգոն ավելին է, քան մեր երկիրը: Պատուհաս է, որը դեռ գալու է: Ու թող չասեն չենք զգուշացրել: Սա մի մարդ է, ով Արցախում ապրող սիրիահայերի և ոչ միայն նրանց հետ հանդիպումների է գնում ու համոզում ապստամբել, սա մի մարդ է, ով չի գիտակցում, թե ինչ կրակ է բերելու բոլորիս գլխին իր հակապետական քայլերով: Հակառակում չփորձեք էլ համոզել:

Հ.Գ. էդ«ՊՊԾն վիժեցրեց Արցախ հանձնելու» կուտը տարեք ձեր հավերի մոտ շաղ տվեք: 800ՀԱն էլ հետ բերեք, թե չէ ֆուֆլո եք դառել: Թե բա ուզում էինք հետ բերենք, չթողեցին: #Հադմձունգար

Image may contain: 1 person, text

Հ.Գ.Գ. ներկա իշխանության կողմից հստակ գնահատականներ չտալը, այս սպառնալիքը չչեզոքացնելը համարում եմ հանցավոր անգործություն: Հաջորդ կրակոցների պատասխանատվությունը հավասարապես կիսելու եք, եթե վերջնական չփակեք ահաբեկչական այս օղակի գործունեությունը Հայաստանում: Իրականում հաջորդ կրակոցները ձեր դեմ են իրականացնելու: Մտածեք:

ԱՀԱԲԵԿՉՈւԹՅՈւՆԸ ՉԻ՛ ԱՆՑՆԵԼՈւ» :

Image may contain: 1 person, text