Ֆրանսիայում մեծ շուքով նշում են Բաստիլի գրավման օրը

Ելիսեյան դաշտերում մեկնարկել է Բաստիլի ազատագրման օրվան նվիրված զինվորական զորահանդեսը, այս մասին հաղորդում է BFM TV-ն։

Շքերթն ընդունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նաև գերագույն հրմանատարն է։

Միջոցառմանը ներկա են եվրոպական տասնյակ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ կառավարության ղեկավարներ: