Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել

AylLur.am-ին հայտնի է դարձել, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել։ Վերջինս կոմայի մեջ է, միացված է շնչառական ապարատներին։

Սխալ ինֆորմացիան տարածել էր դերասանի բարեկամը։ Ներողություն ենք հայտնում դերասանի հարազատներին և մեր ընթերցողներին՝ թյուրիմացության համար։

Նշենք, որ դերասանը գտնվում է Բելգիայում, ուր մեկնել է բուժում ստանալու համար։