Մահացել է Մոսկվայում անվճար հաց և այլ սննդամթերքներ բաժանող հայ գործարարը

Կյանքից հեռացել է հայ գործարար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում հայտնի է «հաց բաժանող» անունով: Շուրջ 10 տարի Շավերշյանը Մոսկվայի իր խանութներից մի քանիսում կարիքավորներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար հաց և այլ սննդամթերք է բաժանել` սեփական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Անվճար հաց բաժանելու գաղափարը գործարարի մոտ առաջ է եկել պապիկի խոսքերից հետո, երբ վերջինս ասել է, որ «մարդկանց մշտապես պետք է օգնել»: Վերջինս տարիներ շարունակ օգնել է Հայաստանում գտնվող այն դպրոցին, որում սովորել է: