Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ապրող 37-ամյա մի տղամարդ երեկ, կեսգիշերին մոտ կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն իր հետ կատարվածի որոշ մանրամասները պատմել է բժիշկներին։ Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել տանը, և դանակահարել է իր 43-ամյա կինը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ վեճի պատճառը գումարային հարցերն են եղել։ Վեճը թեժացել է և ավարտվել դանակահարությամբ։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։