Դվինում վերանորոգվում է մշակույթի տունը

Արարատի մարզի Դվին համայնքում մշակույթի տունը մասնակի վերանորոգվում է: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի լրատվական ծառայությունից:

««Մշակույթի տան մասնակի վերանորոգում» ծրագրով Դվին համայնքում իրականացվում է 13 մլն 500 հազ դրամ նախահաշվային արժեքով սուբվենցիոն ծրագիր:

Դեռևս 1948թ. կառուցված մշակույթի տանն արդեն իսկ մեկնարկած ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվելու երկրորդ հարկում, առաջին հարկի նախասրահում, միջանցքում և օժանդակ սենյակներում:

Ծրագրի վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերը:

Նշենք, որ Դվին համայնքում առաջիկայում սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն նաև ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: