«Մարտի 1»-ի գործով սպանության մեջ մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի դեպքով նոր, աղմկահարույց հանգամանք­ներ են ի հայտ եկել

«Ժողովուրդ»-ը գրում է.

«ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանք­ներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: 

Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: «Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատր­ճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որևէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից»,- նշեց նա: Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, որ գնդապետն է սպանել Հովհաննիսյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: