Հայաստանի մարգարիտը կարող է վերածվել ճահճի. BBC-անդրադարը՝ Սևանի խնդրին

Բրիտանական BBC-ն անդրադարձել է Սևանա լճի ճահճացման վտանգին:

«Հայ բնապահպանները ահազանգում են, որ երկրի ամենամեծ լիճը լուրջ վտանգի առաջ է կանգնած: Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները որևէ քայլ չանեն, ապա լիճը կվերածվի ճահճի», ասված է BBC-ի հոդվածում:

Նշվում է նաև, որ բնապահպաններին մտահոգող մեկ այլ խնդիր լճի ջրի մակարդակի կտրուկ անկում է: