Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով. Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, գրում է ria.ru-ն:

«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:

Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: 

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը: