Արամեն և Աննա Թովմասյանը կրկին ծնող կդառնան․ տեսանյութ

Արամեի և Աննա Թովմասյանի ընտանիքում սպասվում է երկրորդ համալրումը։ Ընտանիքի նոր անդամի սեռը զույգը պարզել է անակնկալ ձևով։

Զույգը հուզվում է, երբ իմանում է, որ որդի է ունենալու։ Տղա երեխա ունենալն ու նրան իր հոր պատվին Մարատ անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն է։

«Եվս մեկ հրաշք մեր կյանքում։ Դիտեք, թե ինչպես են մեզ խաբել։ Ես նույնպես տեղյակ չէի, թե ինչ սեռի երեխայի ենք սպասում»,- տեսանյութին կից գրել է Աննան։