«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը հայհոյել է Պուտինին (25+)

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հաղորդավարի պպհվածքը մեկնաբանել է Սալոմե Զուրաբիշվիլին:  Նա կարծում է, որ նման հայտարարությունները նպաստում են էթնիկ ատելությանը: Նրա խոսքերով, նման պահվածքը հակասում է վրացական ավանդույթներին և միայն նպաստում է Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերութունների սրմանը:

Ավելի վաղ տեղի ունեցածը դատապարտել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: