ՌԴ-ի արձագանքը՝ վրացական եթերում Պուտինին հայհոյելուն

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է վրացական Rustavi2 հեռուստաալիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները:

«Սա Վրաստանի ողբերգությունն է»,-հայտարարել է Մարիա Զախարովան:

Հաղորդավարի պպհվածքը մեկնաբանել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:  Նա կարծում է, որ նման հայտարարությունները նպաստում են էթնիկ ատելությանը: Նրա խոսքերով, նման պահվածքը հակասում է վրացական ավանդույթներին և միայն նպաստում է Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերութունների սրմանը: