Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում»,- գրել է Աբրահամյանը: