Մահացել է Սարգիս Հովիվյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: 

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին՝ փախչելով Թուրքիայից։ 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականին խաղացել է Քութաիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թթ.` Երևանի «Սպարտակ», 1963 թ. «Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թթ. եղել է ԽՍՀՍ առաջնության Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի ,,Օլիմպիա,, և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀԽՍՀ սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ: