Դիլիջանում վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է. կա նաև 6 վիրավոր. Shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարևանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: