Արարատի մարզում ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ-ը կողաշրջվել է դեռևս անհայտ պայմաններում. Shamshyan.com

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: