Վրաստանում վթարից զոհվել է 3 հայ, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություններ է հաղորդել Վրաստանում վթարված մեքենայից։

«Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:

Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:

Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»,- հայտնել է նախարարը։