Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ մայրը նոր զորացրված որդուն կախված է գտել

Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մայրն այսօր կախված է գտել 21-ամյա որդուն, որը նոր էր վերադարձել բանակից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը: 

Դատախազը պատմեց, որ տղան 6 ամիս առաջ է զորացրվել բանակից: Մայրը որդուն գտել է ինքասպան լինելուց երկու ժամ հետո: Մինչ այդ նա հոր հետ շինարարական աշխատանքներ է կատարել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ Tert.am-ի