Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:

Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– նշել է  նախագահը։