Ընտանիքով այս գիշեր էին մեկնել Վրաստան՝ հանգստանալու

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում վթարված ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակչի անունով։ Նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանում ողբերգական վթար է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Բոլորը հայեր են։