Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի հանգիստը Թաիլանդում և երեխա ունենալու ցանկությունը․ լուսանկարներ

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին  իրենց հանգիստն են վայելում Թաիլանդում, լուսանկարներով էլ պարբերաբար կիսվում երկրպագուների հետ։

«Շնորհակալ եմ իմ երազանքներն իրականացնելու համար»,- այսպես է մակագրել լուսանկարներից մեկը Աննան։

Նա հրապարակել է նաև իր և ամուսնու ոտնահետքերը ծովափին։ Արձագանքելով լուսանկարին՝ Դավիթը մեկնաբանել է՝ երրորդ ոտիկն է պակասում՝ ակնարկելով երեխա ունենալու ցանկության մասին: