Ռուսաստանում տղամարդը աղջիկների վրա կրակ է բացել իր հետ ծանոթանալուց հրաժարվելու համար

Անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է բացել երկու աղջիկների վրա՝ իր հետ ծանոթանալ չցանկանալու համար։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Մինսկի փողոցի շրջակայքում։  Ըստ իրավապահների՝ 4 հարբած տղամարդիկ փորձել են ծանոթանալ երկու աղջիկների հետ, սակայն մերժում են ստացել։ Տղաներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել աղջիկների ուղղությամբ։

Այս պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։ Տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։