Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում․ կան զոհեր

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել․ այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զինվորներից մեկի ձեռքից պատահաբար ընկել է տանկային արկն ու պայթել։

Արդյունքում մահացել են զինծառայողներ Ամմիդին Ահալարովը և Սամիր Սալահովը, իսկ զինծառայող Նուրլան Մամեդովը ծանր վնասվածքներ է ստացել։