Լուսանկարներ՝ Արարատում տեղի ունեցած վթարի վայրից

Արարատի մարզում ողբերգական դեպք է տռեղի ունեցել, ինչի հետևանքդվ 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Դեպքի վայրում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ցավակցում եմ Զոդի կամրջին վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին էլ մաղթում շուտափույթ ապաքինում։

Այս պահին գտնվում եմ դեպքի վայրում՝ ծանոթանալու իրավիճակին և հասկանալու, թե ինչով կարող եմ օգտակար լինել»,- պաշտոնական իր էջում գրել է Արարատի մարզպետը։