Զոդի կամրջի վրա վթարի հետևանքով վիրավորների թվում կա երեխա

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, որոնք տեղափոխվել են «Արարատի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը երեխա է։ Այս մասին AylLur.am-ի հետ զրույցում ասաց Արարատ ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը։ Նրա 
փոխանցմամբ՝ վիրավորներից 1-ը կոտրվածքով, 1-ը՝ գանգուղեղային տրավմայով, 4-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երևան։

Բժշկի խոսքով՝ վիրավորներից 3-ի վիճակը կայուն ծանր է, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության։

Նրա հաղորդած տեղեկատվությամբ՝ վիրավորներից 3-ի վիճակը կայուն ծանր է, մյուսներինը՝ միջին թեթևության։