Դժբախտ պատահար՝ Արարատում․ հայտնաբերվել է 6 այրված դի․ ուղիղ միացում

Զոդի կամրջին վթարի հետևանքով «ГАЗель»-ում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեպքի վայրում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։