Այրված գազելի վարորդի կողքի տղամարդը փրկվել է՝ դուրս նետվելով մեքենայից․ լուղանկարներ

Արարատի մարզում հրդեհված «ԳԱԶԵԼ»-ի հետևանքով վիրավորները տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։ Նրանց այցելել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տեղեկանալու վերջիններիս առողջական վիճակին։

Նշենք, որ վարորդի կողքի նստած տղամարդը հասցրել է բացել դուռն ու դուրս նետվել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, փրկվել է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։