Քիչ առաջ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով Վիետնամում է, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ:

Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի:

Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»: